Լրահոս

01.06.2024 18:40


Արմավիրում, ուժեղ քամուց, ծառի ճյուղը պոկվել և ընկել է մեքենայի վրա

Արմավիրում, ուժեղ քամուց, ծառի ճյուղը պոկվել և ընկել է մեքենայի վրա

Հունիսի 1-ին, ժամը 15:44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 120 շենքի դիմաց ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանած «Honda» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառի կոտրված ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից:

Այս խորագրի վերջին նյութերը