Լրահոս

02.06.2024 20:02


Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը

Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը մայիսի 31-ի երեկոյան այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և այդ գիշերվանից որոնվում է որպես անհետ կորած։ Այս մասին տեղեկացնում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Ֆեյսբուք»-ի էջը։

«Ընթացքի մեջ են ջրափրկարարական որոնողական աշխատանքները, ջրասույզ լինելու վարկածը հաստատված չէ։

Յուրաքանչյուր տեղեկության համար խնդրում ենք զանգահարել 094952527 (Վահան Ազիբեկյան)»,-ասվում է հաղորդագրության մեջ

Այս խորագրի վերջին նյութերը