Լրահոս

02.06.2024 19:45


Կոտայքի մարզում «ԶԻԼ»-ը բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում

Կոտայքի մարզում «ԶԻԼ»-ը բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում

Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը Սևաբերդ-Զառ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգու դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակներով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենաներին։

Բախման հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, ղեկը և գազաբալոնները կոտրվել ու շպրտվել են։

Այս խորագրի վերջին նյութերը