Լրահոս

02.06.2024 23:09


Հեռախոսը, անձնական իրերը կան, ինքը չկա. Սևանում անհետ կորել է 25-ամյա Անահիտ Մնացականյանը

Հեռախոսը, անձնական իրերը կան, ինքը չկա. Սևանում անհետ կորել է 25-ամյա Անահիտ Մնացականյանը

Մայիսի 31-ի գիշերը Սևանա լճի ափից անհետ կորել է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Անահիտի քրոջ ամուսինը` Վահան Ազիբեկյանը։ Նրա խոսքով` Անահիտին վերջին անգամ տեսել են մայիսի 31-ին Սևանա լճի ափին նստած:

«Հագուստը, հեռախոսը, անձնական իրերը կան, ինքը չկա: Փրկարարները ասում են, որ բավական խորացել են լճում, ստուգել են, եթե խեղդված լիներ, կտեսնեին, ոստիկանությունն էլ հակված է խեղդվելու վարկածին, բայց այլ տարբերակներ էլ են քննարկում»,-ասաց նա:

Ազիբեկյանը հայտնեց, որ Անահիտը հանգստանալու նպատակով էր մեկնել, ընկերուհու հետ պետք է գնար, սակայն ընկերուհու գնալը չի ստացվել, երկու օրից պետք է հետ վերադառնար:

Վահան Ազիբեկյանը քաղաքացիներին խնդրում է ցանկացած տեղեկատվության համար զանգահարել իրեն` 094952527 հեռախոսահամարով:

Հավելենք, որ Անահիտ Մնացականյանը Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է։

Այս խորագրի վերջին նյութերը