Քաղաքական

03.06.2024 12:13


Չէի պատկերացնի, որ հայրենիքում ոստիկանը կխոշտանգի հոգևորականին․ Դանիել Սարկավագ (տեսանյութ)

Չէի պատկերացնի, որ հայրենիքում ոստիկանը կխոշտանգի հոգևորականին․ Դանիել Սարկավագ (տեսանյութ)

«Չէի պատկերացնի, որ իմ հայրենիքում ոստիկանը կխոշտանգի հոգևորականին»,- այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել Սարկավագը։

Նշենք , որ հոգևորականը լիբանանահայ է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանները Դանիել Սարկավագի նկատմամբ բռնի ուժ են գործադրել՝ «Հայր սուրբ, հայր սուրբ» ասելով հարվածել են:

Ի դեպ, Բագրատ Սրբազանի գլխավորած երթն այս պահին Քննչական կոմիտեի դիմաց է։

Նաև նշենք, որ մայիսի 31-ին ԱԳՆ շենքի դիմաց խաղաղ աննազանդության ակցիայի ժամանակ, ոստիկանությունն անհիմն ձերբեկալել է 27 քաղաքացու, որոնք գտնվում են Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների ձերբակալվածների պահման վայրերում:

Մանրամասն՝ yerkir.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը