Լրահոս

03.06.2024 12:38


Երևանում վրացական համարանիշներով «DAF»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. նա հիվանդանոցում մահացել է

Երևանում վրացական համարանիշներով «DAF»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. նա հիվանդանոցում մահացել է

Մայիսի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 32-ամյա Միրզա Մ.-ն իր վարած «DAF» մակնիշի վրացական համարանիշներով կցորդիչով բեռնատարով Սեբաստիա փողոցի թիվ 141/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 68-ամյա Կորյուն Ա.-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Երևանում վրացական համարանիշներով «DAF»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. նա հիվանդանոցում մահացել է:

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Մայիսի 30-ին հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը