Լրահոս

03.06.2024 13:32


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում հունիսի 3-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 4-ի և 7-8-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Մարզերում հունիսի 3-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 4-ին, 7-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Այս խորագրի վերջին նյութերը