25-ամյա կոմպոզիտորի դին հայտնաբերվել է Սևանի ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա. ՓԾ-ն մանրամասներ է հայտնում
25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին հայտնաբերվել է հունիսի 3-ին ժամը 11։32-ին Սևանի ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ Անահիտ Մնացականյանը, նախնական տվյալով, հայտնաբերվել է ջրահեղձ եղած վիճակում, քննության ընթացքում կնշանակվեն փորձաքննություններ մահվան պատճառները հասկանալու համար։
Հունիսի 1-ին ժամը 12:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցի հյուրերից մեկը տևական ժամանակ է բացակայում է, սակայն իրերը տեղում են (ենթադրվում է, որ լճում խեղդվել է)։
Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում․ կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա «Гном» սարքավորում և անօդաչու թռչող սարք։
25-ամյա կոմպոզիտորի դին հայտնաբերվել է Սևանի ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա. ՓԾ-ն մանրամասներ է հայտնում
25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին հայտնաբերվել է հունիսի 3-ին ժամը 11։32-ին Սևանի ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Փրկարար ծառայությունը: