Աշխարհ

03.06.2024 18:26


«Մոանա 2»-ի թրեյլերը դարձել է ամենադիտվածը Disney Animations-ի և Pixar-ի պատմության մեջ (տեսանյութ)

«Մոանա 2»-ի թրեյլերը դարձել է ամենադիտվածը Disney Animations-ի և Pixar-ի պատմության մեջ (տեսանյութ)

«Մոանա 2»-ի թրեյլերը ռեկորդ է սահմանել և դարձել Disney Animations-ի և Pixar-ի պատմության մեջ ամենաշատ դիտված թրեյլերը։ Դուեյն Ջոնսոնը և Աուլի Կրավալյոն կկրկնեն իրենց դերերը մուլտֆիլմի շարունակությունում, որը թողարկվելու է նոյեմբերին։

Ինչպես նշում է The Hollywood Reporter-ը, թրեյլերը թողարկման առաջին 24 ժամվա ընթացքում դիտել է ավելի քան 178 միլիոն մարդ՝ դարձնելով այն ստուդիայի պատմության մեջ ամենաշատ դիտվածը։ Այն գերազանցել է Inside Out-ի (157 մլն դիտում) և Frozen-ի (116 մլն) նախորդ ռեկորդները:

Disney-ը պատրաստվում է նաև թողարկել «Մոանա»-ի ռիմեյքը, որի մասին Ջոնսոնը հայտարարել էր անցյալ գարնանը:

«Մոանա 2»-ը կինոթատրոններում կհայտնվի այս տարվա վերջին՝ նոյեմբերի 27-ին:

Այս խորագրի վերջին նյութերը