Լրահոս

03.06.2024 16:14


Մահացել է «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ֊գինեկոլոգ Միլենա Սուքիասյանը

Մահացել է «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ֊գինեկոլոգ Միլենա Սուքիասյանը

Կյանքից անժամանակ հեռացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան գինեկոլոգիալան բաժանմունքի մանկաբարձ֊գինեկոլոգ Միլենա Դմիտրիի Սուքիասյանը։ Այս մասին հայտնում է «էրեբունի» բժշկական կենտրոնը։

«Նրա աշխատանքի շնորհիվ բազմաթիվ երեխաներ են լույս աշխարհ եկել, բազմաթիվ կանայք ստացել են բարձրակարգ բուժօգնություն։ Հոգատար և իր գործին նվիրված բժշկուհին «էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է 2003 թվականից, ավելի քան 20 տարի։

Միլենա Սուքիսյանը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ բուժական գործ մասնագիտությամբ, այնուհետև անցել է կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ։ Ստացել է նաև սոնոգրաֆիստի որակավորում։ Բժշկական գիտությունների թեկնածու էր։

«էրեբունի» բժշկական կենտրոնի ղե կավարությունը և անձնակազմը ցավակցում է բժշկուհու հարազատներին` անդառնալի կորստի կապակցությամբ, ցանկանալով ուժ և համբերություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը