Աշխարհ

03.06.2024 21:44


«Ռեալ»-ը պաշտոնապես հաստատեց Մբապեի տեղափոխությունը

«Ռեալ»-ը պաշտոնապես հաստատեց Մբապեի տեղափոխությունը

Մադրիդի «Ռեալ»-ը պաշտոնապես հայտարարեց Ֆրանսիայի ազգային ընտրանու հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «արքայական ակումբ»-ի մամուլի ծառայությունը պաշտոնապես ներկայացնել է Մբապեին, որպես մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ: Աշխարհի չեմպիոն Մբապեի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը:

Կիլիան Մբապեն մինչ այս հանդես էր գալիս Ֆրանսիայի բազմակի չեմպիոն ՊՍԺ-ի կազմում: Առավել վաղ հարձակվող եղել է «Մոնակո»-ի ֆուտբոլիստ: 2018 թվականից մինչ 2024 թվականը Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 306 հանդիպում` դառնալով 255 գոլի հեղինակ:

Այս խորագրի վերջին նյութերը