Լրահոս

04.06.2024 08:25


Վիճաբանություն՝ կենցաղային հարցերի շուրջ․ հնչել են կրակոցներ

Վիճաբանություն՝ կենցաղային հարցերի շուրջ․ հնչել են կրակոցներ

Հունիսի 3-ին կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր քաղաքացի։

Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշ 41 փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի թիվ 17 հասցեի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտված հողաթափ, խաչ և կրակված պարկուճ։

Մինչ ոստիկանները դեպքի վայրում էին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Նոր Արեշ 41 փողոցի 17 հասցեից, Երևանի 1-03 շտապօգնության թիվ 43 խմբի կողմից, և վիրավորը նշված տան բնակիչ 52-ամյա Արթուր Ա․- ն է։

Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է բժիշկներին, ոստիկանները պարզել են, որ ժամը 18։30-ի սահմաններում նշված հասցեի դիմաց Արթուր Ա․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հորեղբոր որդի, նույն տան բնակիչ 46-ամյա Գարիկ Ա․-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած ողորկափող հրազենով 2 կրակոց է արձակել, ինչի պատճառով էլ Արթուր Ա․-ն ձախ ոտքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանները գտել են Գարիկ Ա․-ն։

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը։

Այս խորագրի վերջին նյութերը