Ծաղկաձորում գերեզմանների մոտ հայտնաբերվել է տղամարդու կիսամոխրացած մարմին
Այսօր՝ հունիսի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Հրազդանի բաժնում ու ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի գերեզմանատան հարևանությամբ ավտոմեքենա է կայանված, որի մոտ էլ տղամարդու այրված դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, դրսում էլ՝ ավտոմեքենայի մոտ, կիսամոխրացած տղամարդու դի:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 68-ամյա Արմենակ Պ.-ն է: