Լրահոս

04.06.2024 15:27


Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում հունիսի 4-ին երեկոյան ժամերին, 7-ին` երեկոյան ժամերին, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հունիսի 4-ին, 7-ին կեսօրից հետո, 8-ի գիշերն առանձին շրջաններում, 8-ի ցերեկը, 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ի ցերեկը, 5-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, հունիսի 8-9-ին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Այս խորագրի վերջին նյութերը