Արևմուտքը փորձում է Վրաստանում նոր «մայդան» իրականացնել․ Գալուզին
Արևմուտքը փորձում է հոկտեմբերին Վրաստանում իրագործել «մայդանի» սցենարը՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության նոր օջախ ստեղծելու նպատակով։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները, դիվանագետի խոսքով, ճնշում են գործադրում ինքնիշխան պետությունների վրա:
«Այժմ նրանք որոշել են զբաղվել Վրաստանով, քանի որ իրենց դուր չի գալիս «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, թեպետ հենց ԱՄՆ-ում և համաշխարհային այլ երկրներում այդ թեմայով գոյություն ունեն կամ դիտարկվում են շատ ավելի խիստ նորմեր»,-ասել է Գալուզինը։

Աղբյուրը՝ yerevan.today