Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհին կցորդիչով բեռնատար է այրվում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բեռնատարի կցորդիչում, որը բարձված է եղել մեծ քանակի 3 կիլոգրամանոց ապակյա տարաներով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Երևանում կցորդիչով բեռնատար է այրվել