Աշխարհ

05.06.2024 13:26


Սիրիայի քաղաքացին կրակ է բացել Լիբանանում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ (տեսանյութ)

Սիրիայի քաղաքացին կրակ է բացել Լիբանանում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ (տեսանյութ)

Սիրիայի քաղաքացին կրակ է բացել Բեյրութի արվարձանում գտնվող ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Լիբանանի բանակը:

«Լիբանանում ամերիկյան դեսպանատունը Աուկարի շրջանում գնդակոծվել է Սիրիայի քաղաքացիություն ունեցող անձի կողմից։ Տարածքում գտնվող զինծառայողներն արձագանքել են, ինչի հետևանքով կրակողը վիրավորվել է: Նրան ձերբակալել են և տեղափոխել հիվանդանոց»,-նշված է հաղորդագրության մեջ:

Աշխատանքներ են տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը