Աշխարհ

05.06.2024 15:04


Հայտնի դերասան Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արևորդի» փառատոնում

Հայտնի դերասան Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արևորդի» փառատոնում

Հայտնի ամերիկացի դերասան, մոդել, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Բարձրանալով խորքից» (Deep Rising) Ֆիլմը հաղթել է լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին անվանակարգում։

Փառատոնի շրջանակում մյուս անվանակարգերն ու հաղթողներն են․ Ջոն Բըրթոնի անվան մրցանակ, ֆիլմեր բնապահպանների մասին՝ «Իմ գողացված երկիրը», (ռեժիսոր՝ Մարկ Ուիզ, Գերմանիա), Կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանթյան պահպանության մասին՝ «Թռչունների արքա», (ռեժիսոր՝ Դարիա Ռազումնիկովա, Ռուսաստան), Ֆիլմեր երիտասարդների և երեխաների կողմից/համար բնապահպանության մասին՝ «Վտանգը վերևից», (ռեժիսոր՝ Մարիամ Խայաթ, Սաուդյան Արաբիա)։

Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ «Բարձրանալով խորքից» ֆիլմի ռեժիսորը Մեթյու Ռիցն է։ Ֆիլմը լույս է սփռում օվկիանոսի խորքի և Երկրի վրա կյանքի պահպանման կապի կարևորության վրա: Վավերագրական ֆիլմը նաև հետևում է հանքարդյունաբերության ստարտափ «The Metals Company»-ին, քանի որ, այն ֆինանսավորում և հանրային աջակցություն է փնտրում և ակնկալում թույլվություն՝ «Ծվի հատակի միջազգային մարմնի» կողմից՝ Խաղաղ օվկիանոսի հատակի լայն հատվածներ արդյունահանելու համար:

Երևանում կայացել է «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որին մասնակից են դարձել տասնյակ բնապահպանական կազմակերպություններ, հարյուրավոր հյուրեր և նրանց բոլորին միավորել է մեկ գաղափար՝ անել առավելագույնը բնության պահպանության համար։ Այս տարի Փառատոնի շրջանակում ցուցադրվել է 30 ֆիլմ աշխարհի տարբեր ծայրերից, գործել են մի քանի ակտիվ աշխատարաններ և ցուցահանդեսներ։

Փառատոնի կայացման այս տարվա աջակիցներն են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, UCOM ընկերությունը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը, ԱՄՆ անտառային ծառայությունը, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանը։

Այս խորագրի վերջին նյութերը