Լրահոս

05.06.2024 22:04


Հրդեհ՝ Էջմիածին քաղաքի «Ծիրան» սուպերմարկետում

Հրդեհ՝ Էջմիածին քաղաքի «Ծիրան» սուպերմարկետում

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում գործող «Ծիրան» սուպերմարկետի տանիքից կրակ ու ծուխ է նկատվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է «Ծիրան» սուպերմարկետի տանիքում, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Այս խորագրի վերջին նյութերը