Լրահոս

06.06.2024 08:36


Արարատի մարզում վթարի է ենթարկվել Վայքի զինկոմի տեղակալը․ բախվել են «Opel»-ն ու «Գազել»-ը․ կա վիրավոր

Արարատի մարզում վթարի է ենթարկվել Վայքի զինկոմի տեղակալը․ բախվել են «Opel»-ն ու «Գազել»-ը․ կա վիրավոր

Հունիսի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ավշար գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Սիփան Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված՝ Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Վլադիմիր Ս․-ին պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Ս․ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Տեղում պարզվել է, որ «Opel»-ի վարորդը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության Վայքի զինկոմի տեղակալ, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի վարչության ծառայողներն ու ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժնի քննիչները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Գազել»-ն էլ հաշվառված է «Արարատ» ճանշինի հաշվեկշռում։

Այս խորագրի վերջին նյութերը