Պատմության գանձերը. Ք․ա․6-5-րդ դարերին թվագրվող թռչնակերպ ծայրերով ոսկյա կրծքազարդը՝ տարածաշրջանում զարգացած ոսկերչության խորհրդանիշ (տեսանյութ)
Ք․ա․6-5-րդ դարերին թվագրվող թռչնակերպ ծայրերով ոսկյա կրծքազարդը հայտնաբերվել է Արմավիրի մարզում պեղումների ժամանակ: Այն խոսում է այդ ժամանակաշրջանում տարածաշրջանում զարգացած ոսկերչության մասին: Այդ ժամանակաշրջանում պատրաստվել են շատ նուրբ զարդեր, որոնք նախատեսված են եղել հիմնականում վերնախավի համար:
Կրծքազարդի գեղարվեստական և ոճական յուրահատկությունների ուսումնասիրությունը մասնագետներին թույլ է տալիս պնդել, որ այն տեղական ծագում ունի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Արմինե Զոհրաբյանը նշեց, որ պեղումների ընթացքում որոշել են ոսկու ծագումը, որի արդյունքում պարզվել է, որ կրծքազարդի պատրաստման համար օգտագործվել է ներկայիս Սոթքի հանքավայրի ոսկին:
Մասնագետը նշեց՝ կրծքազարդը մահիկաձև է` ծայրերին մեկական թռչնի ոճավորված պատկերներով: Թռչունների գլուխները թեքված են առաջ, կտուցները` իջեցրած կրծքին: Պոչերը հովհարաձև են, թևերը ծալված են` եզրագծված փոքր կորություններով: Առաջին հայացքից թռչունների թեփուկավոր թվացող իրաններն արված են մանր միջնորմապատերով առանձնացված բջիջներից, որոնք ընդգծում են մարմնի մանր փետուրները:
«Թռչունների միջև` զարդի կենտրոնում, երեք կենաց ծառերի սխեմատիկ պատկերներ են: Ծառերը վերից և վարից եզերված են եռանկյունիներից կազմված նեղ գոտիով: Ծառերի պատկերման նախատիպերը գալիս են ուրարտական արվեստից և զուգահեռներ ունեն Պերսեպոլսի բարձրաքանդակներում: Կրծքազարդի ստորին եզրը գոտեվորված է մեկընդմեջ լոտոսի ծաղկի և բողբոջի ծաղկեշղթայով: Զարդը ընդելուզված է եղել սպիտակ և կապույտ էմալով (պահպանվել են միայն մնացորդները)»,-ասաց Զոհրաբյանը:
Խոսելով կրծքազարդի ոճային առանձնահատկություններից՝ մասնագետը նշեց, որ այն ձևով, հարդարման տարրերով իր նախատիպն ունի Ուրարտուի կրծքազարդերի մեջ, իսկ գեղարվեստական զարդարմամբ, պատրաստման եղանակով պատկանում է աքեմենյան մշակույթին:
Ըստ մասնագետների՝ կրծքազարդը նախատեսված է եղել տղամարդկանց օգտագործման համար: