Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ (տեսանյութ)
Առնվազն 4 մարդ զոհվել է, 27 մարդ՝ հոսպիտալացվել Չեխիայի կենտրոնական Պարդուբիցե քաղաքում մարդատար և բեռնատար գնացքների ճակատային բախման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է չեխական iDNES լրատվական հարթակը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։
Որոշ տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ներգրավված են 36 հրշեջ հաշվարկ և երկու ուղղաթիռ։
Regio Jet կոմերցիոն ընկերությանը պատկանող մարդատար գնացքը Պրահայից ուղևորվում էր Սլովակիայի արևելյան Կոսիցե քաղաք։ Գնացքում եղել է 380 ուղևոր։ Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով հունիսի 5-ին՝ ժամը 22:53-ին։ Ամենից շատ տուժել է առաջին վագոնը, որում եղել է մոտ 20 ուղևոր:
«Պարդուբիցեում երկու գնացքների բախումը մեծ դժբախտություն է, մեր բոլորի մտքերը զոհերի և վիրավորների հետ են: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին»,-գրել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան X սոցիալական հարթակի իր էջում: