Լրահոս

06.06.2024 16:22


Երևանում պատուհանից մտել են տուն, պահարանում կախված բաճկոնի գրպանից գողացել են 10 հազար դոլար և 6 մլն դրամ

Երևանում պատուհանից մտել են տուն, պահարանում կախված բաճկոնի գրպանից գողացել են 10 հազար դոլար և 6 մլն դրամ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 27-ամյա Վլադիմիր Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 10։30-ից մինչև ժամը 15։15-ն ընկած ժամանակահատվածում 1-ին հարկի իր բնակարանից բացակայելու ընթացքում պատուհանից մուտք գործելու միջոցով պահարանի մեջ կախված բաճկոնի գրպանից գողացել են 10 հազար ԱՄՆ դոլար և 6 մլն դրամ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը