Լրահոս

06.06.2024 18:29


Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա

Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա

Երկրորդ հարկի պատուհանից ընկած 8-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից՝ ընդգծելով, որ երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։

«Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում»,-նշված է բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված հրապարակման մեջ:

Հատկանշական է, որ վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա: Ամռան այս օրերին նման դեպքերի թիվը նվազեցնելու համար՝ ԲԿ-ի բուժանձնակազմը հորդորում է ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին:

Այս խորագրի վերջին նյութերը