Տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Բժիշկների գնահատմամբ՝ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն։
Հունիսի 6-ին, ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Հոսպիտալացվել է 7 քաղաքացի, նրանցից մեկն՝ անչափահաս։