Պայթած գազալցակայանը շահագործվել է՝ չունենալով դրա իրավունքը
Արզնիի այն գազալցակայանը, որտեղ երեկ երեկոյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել, շահագործվել է՝ չունենալով դրա իրավունքը, տեսչական մարմինը ստուգումների ժամանակ մի շարք խախտումներ է արձանագրել։ «Հետքը» հոդված է պատրաստել, որում ներկայացնում է խախտումներն ու այն արգելանքները, որոնց տակ բազմիցս եղել է գազալցակայանը շահագործող «Գազ օիլ» ՍՊԸ-ն, և թե ով է սեփականատերը։
Գազաբենզալցակայանը Կոտայքի մարզի Արզնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում է: Շահագործողը երևանյան «Գազ օիլ» ՍՊԸ-ն է, որի միակ սեփականատերը 41-ամյա երևանցի Ռաֆայել Այվազյանն է, ով ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև քաղաքական գործունեությամբ: Նա ԲՀԿ անդամ է, 2008-2009 թթ. եղել է Երևանի ավագանու անդամ, 2018 թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից էր։ Ըստ նրա ֆեյսբուքյան էջի՝ Այվազյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնականն է:
Ինչ վերաբերում է Այվազյանի ՍՊԸ-ին, այն գրանցված է Այվազյանի տանը, սակայն լցակայանն Արզնիի տարածքում է:
Ըստ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության՝ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ՍՊԸ-ն 2023 թ.-ից սկսած հայտնվել է տարբեր արգելանքների տակ։ Վերջին արգելանքը դրվել է պայթյունից ժամեր առաջ՝ հունիսի 6-ին: Արգելանքները գլխավորապես առնչվում են պետբյուջեի օգտին գումար բռնագանձելու պահանջներին:
Ավելին՝ Սնանկության դատարանը (դատավոր՝ Լիլիթ Կատվալյան) օրեր առաջ՝ մայիսի 24-ին, վարույթ է ընդունել ՊԵԿ-ի դիմումը «Գազ օիլ» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, այսինքն՝ ընկերությունը հնարավոր է առաջիկայում սնանկ հայտարարվի։
Ընկերության տնօրենը 2021-2022 թթ. եղել է հենց Ռաֆայել Այվազյանը, իսկ 2022-ին նրան փոխարինել է երևանցի Էրիկ Հայրապետյանը, որը սեփականատեր է «Յուգ-Գազ Գրուպ» և «Ասօիլ» ՍՊԸ-ներում (երկուսն էլ սնանկ են ճանաչվել 2019-ին)։
«Գազ օիլ» ՍՊԸ-ն 2022թ․ երկու անգամ տուգանվել է՝ ՀԴՄ շահագործման կանոնների խախտման հիմքով՝ 2 մլն 44 հազար դրամով։
Այս տարվա փետրվարին լցակայանի գործունեությունը դադարեցվել է, քանի որ այն չի ունեցել փորձաքննության դրական եզրակացություն։
Փետրվարի 14-ին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարել էր, որ իրականացրել է ստուգում և պարզել, որ «հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ԳԱԶ ՕԻԼ» ՍՊԸ-ն (լցակայանի գործունեության հասցե` Երևան-Սևան մայրուղի 6/1) գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ»։
Ընկերությունը ենթարկվել էր վարչական պատասխանատվության, և լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել էր պաստառ՝ «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»: