Լրահոս

07.06.2024 11:05


Գազալցակայանը պայթեցրել են. կասկածներ ունեմ, թե ով. թող քննիչները պարզեն պայթեցնողին. սեփականատիրոջ ամուսին

Գազալցակայանը պայթեցրել են. կասկածներ ունեմ, թե ով. թող քննիչները պարզեն պայթեցնողին. սեփականատիրոջ ամուսին

Գազալցակայանը պայթեցված է, թող իրավապահները պարզեն պայթեցնողի անձը, թող փնտրեն իմ կոնկուրենտների մեջ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գազալցակայանի սեփականատեր Շուշանիկ Հայրապետյանի ամուսինը:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան գազալցակայանում պայթյուն էր որոտացել:

«Ես մեկ տարի առաջ անցել եմ բոլոր փորձաքննությունները եւ ստացել եմ բոլոր փաստաթղթերը: Խախտումների մասին այդ խոսակցությունները սուտ են, ճանապարհից շեղելու նպատակ են հետապնդում: Մենք մեկ տարվա ընթացքում երեք անգամ անցել ենք փորձաքննություն, ընդհանրապես պետք է մեկ անգամ անցեինք:

Մեր վարկածն այն է, որ պայթեցրել են օբյեկտը: Ունեմ կասկածներ, որոնք չեմ հրապարակի: Իրավապահներին կհայտնեմ: Համագործակցելու եմ քննիչների հետ, որ պարզվի պայթեցնողի անձը»,-ասաց նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը