Լրահոս

07.06.2024 13:10


44-ամյա Կարապետը ցիստեռնի վարորդն է եղել. ՌԴ-ից գազը բերել են գիշերը. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

44-ամյա Կարապետը ցիստեռնի վարորդն է եղել. ՌԴ-ից գազը բերել են գիշերը. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Երեկվա գազալցակայանի պայթյունից հետո այրվածքներ ստացած 44-ամյա Կարապետ Սիմոնյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է:

Նրա կինը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Կարապետը գազ մատակարարող ցիստեռնի վարորդն է եղել:

«Ռուսաստանից գազը բերել են գիշերը: Գիշերը ուշ են իմացել հարազատները դեպքին մասին, երբ արդեն հիվանդանոցում է եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք Արագածոտնի մարզից են:

Կարապետ Սիմոնյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը