Լրահոս

09.06.2024 10:04


Գեղարքունիքում Mitsubishi բեռնատարը, կոտրելով կամրջի ճաղավանդակները, ընկել է Հրազդան գետը. ջրասուզակները դուրս են բերել 3 մարմին

Գեղարքունիքում Mitsubishi բեռնատարը, կոտրելով կամրջի ճաղավանդակները, ընկել է Հրազդան գետը. ջրասուզակները դուրս են բերել 3 մարմին

Հունիսի 8-ին, ժամը 22:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին Mitsubishi մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ., ծնված 1954 թ․) դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը։ Ջրասուզակն ավտոմեքենայի խցիկից դուրս է բերել Լ. Մ.-ի (ծնված 2016 թ․) և Հ. Հ.-ի (ծնված 1963 թ․) դիերը. փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվել գետից։

Ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի դին, մոտեցրել դի տեղափոխող մեքենային և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։

Այս խորագրի վերջին նյութերը