Քաղաքական

09.06.2024 22:15


Բագրատ Սրբազան․ 4 օր՝ 96 ժամ, և հասնելու ենք հաղթանակի․ քաղաքացիները երթով գնացել են Բաղրամյան պողոտա և Պռոշյան փողոց, լարված իրավիճակ է (տեսանյութ)

Բագրատ Սրբազան․ 4 օր՝ 96 ժամ, և հասնելու ենք հաղթանակի․ քաղաքացիները երթով գնացել են Բաղրամյան պողոտա և Պռոշյան փողոց, լարված իրավիճակ է (տեսանյութ)

Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարել է․

Այս պահին մենք պետք է որոշում ընդունենք։ Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսկած, ընդամենը 4 օր՝ առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի ու առանց քնելու լինենք փողոցում ու մեր կամքը պարտադրենք։

Դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցություններին․

Քայլ 1.
Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։

Քայլ 2.
Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է ընդունել որոշում արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորները, պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։ Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։

Քայլ 3.
Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։

Ուրեմն հենց հիմա, զանգեք ձեր հարազատներին, ձեր գործատուներին, բոլորին և ասեք, որ դուք 96 ժամ միայն այս հարցով եք զբաղվելու և պատրաստ եք լուծել հարցը մեկ անգամ ու ընդմիշտ։

Մենք իրար չենք դավաճանելու, ես ձեզ հաստատ չեմ դավաճանելու, չեմ ուրանալու, ինչպես որ համոզված եմ, որ յուրաքանչյուրդ էլ այդպես եք վարվելու։ 4 օր մենք մնալու ենք փողոցներում ու հրապարակներում և մեր հաստատակամությամբ ու կամքով հասնելու ենք հաղթանակի։

Այս խորագրի վերջին նյութերը