Մահացածներն ամուսիններ են, երեխան՝ նրանց թոռնուհին. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Սևանում տեղի ունեցած ավտովթարից
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին երեք անձի մահվան ելքով տեղի ունեցած ավտովթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։
Պարզվել է, որ դեպի Երևան ուղղությամբ ընթանալիս «Միտսուբիշի Քանտեռ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց ուղեգոտի, բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:
«Մահացածներ Ս.Կ-ն և Հ.Հ.-ն ամուսիններ են, Լ. Մ.-ն՝ նրանց թոռնուհին: Իսկ ավտոմեքենան պատկանում է «Սա...» ՍՊԸ-ին, որտեղ Ս.Կ-ն աշխատում էր որպես վարորդ»,–ասված է հաղորդագրությունում։
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Իրականացվում է նախաքննություն վթարի պատճառը, դրան նպաստած հնարավոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հունիսի 8-ին, ժամը 22:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: