Լրահոս

10.06.2024 17:19


Կրակոցներ՝ Լոռու մարզում. հրազենային վնասվածք ստացած 43-ամյա տղամարդը տեղափոխվել է Ալավերդիի հիվանդանոց

Կրակոցներ՝ Լոռու մարզում. հրազենային վնասվածք ստացած 43-ամյա տղամարդը տեղափոխվել է Ալավերդիի հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 10-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վաչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքով մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում՝ ծայրահեղ ծանր վիճակում, և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Արման Մոսինյանն է:

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը