Աշխարհ

11.06.2024 11:55


Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր

Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի միջև Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ հարցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sabah-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրների։

Հաղորդվում է, որ Հաքան Ֆիդանը բանակցություններ է վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև կարգավորումն Ուկրաինայում, իրավիճակը Գազայի հատվածում, ինչպես նաև Սիրիայում։

Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրները նշում են նաև, որ Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարարը Նիժնի Նովգորոդում կմասնակցի BRICS+-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Սպասվում են նրա բանակցությունները նաև ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը