Քաղաքական

11.06.2024 19:36


Եվրոպան մերժում է «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին և «այո» է ասում խաղաղության ազգային-դեմոկրատական ուժերին. Հայաստանին նույնպես սպասում է այս ալիքը

Եվրոպան մերժում է «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին և «այո» է ասում խաղաղության ազգային-դեմոկրատական ուժերին. Հայաստանին նույնպես սպասում է այս ալիքը

2024 թվականի հունիսի 6-ից 9-ը, տեղի ունեցան Եվրոպական խորհրդարանի ընտրությունները ։ Դրանք Եվրախորհրդարանի տասներորդ համապետական ​​ընտրություններն էին՝ 1979 թվականից ի վեր, և առաջին ընտրությունները՝ Brexit-ից հետո:

Այս ընտրություններում տպավորիչ հաղթանակ տարան աջ և աջ-պահպանողական ուժերը, ինչն արդեն կարելի է ընդհանուր թրենդ համարել: Հատկապես կարևոր էին Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրական ցուցանիշները:

Եվ այսպես. Ֆրանսիայում տպավոիչ հաղթանակ տարավ Լե Պենի գլխավորած «Ազգային միավորում» քաղաքական կուսակցությունը: Այն հավաքեց ընտրողների ձայների ավելի քան 32 տոկոսը՝ գրավելով առաջին տեղը: Երկրորդ տեղում է նախագահ Մակրոնի քաղաքական ուժը, որը հավաքել է մոտ 15 տոկոս: Այսինքն՝ մոտ երկու անգամ ավելի քիչ:

Այսպիսով Ֆրանսիայի 81 տեղից Եվրախորհրդարանում 30-ը կպատկանի Լե Պենի կուսակցությանը:

Երկրորդ սենսացիան Գերմանիայի ցուցանիշներն են, որտեղ «Այլընտրանք Գերմանիայի համար» ուժը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն քրիստոնյա-դեմոկրատներին:

Թե՛ Ֆրանսիայում և թե՛ Գերմանիայում, համապատասխանաբար՝ Մակրոնի և Շոլցի դիրքերը ուղակի ցնցվել են, քանի որ իրենց երկրների հանրությունները նրանց «դեղին քարտ» են ցույց տվել:

Մակրոնն արդեն այս արդյունքների հիման վրա հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, որոնք տեղի կունենան այս ամսվա հունիսի 30-ին:

Հետաքրքիր է, որ «Այլնտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը այդ երկրի արևելյան մասոերում նույնիսկ զբաղեցրել է առաջին տեղը:

Եթե նշենք, որ Ֆրանսիան և Գերմանիան ԵՄ-ի հենքային երկրներ են համարվում, դա նշանակում է, որ այս թրենդը արագորեն տարածվելու է ողջ Եվրոպայով մեկ: Արդեն Ավստրիայում արձանագրվել է նույն ցուցանիշը, այստեղ էլ Ավստրական ազատության կուսակցությունը նույնպես առաջին տեղն է գրավել:

Այս ամենն ազդարարում է մեկ բան. այն որ նախկին եվրոպական վերնախավերը մերժվել են սեփական ժողովուրդների կողմից: Մարդիկ չեն ուզում երրորդ երկրների պատճառով զրկվել էժան ռուսական գաքզից և, որ ամենակարևորն է, նոր համաշխարային պատերազմի առաջ կանգնեն:

Կարճ ներկայացնենք Լե Պենի կուսակցության ծրագրային դրույթներից մի քանիսը

-վերադարձ ավանդական արժեքներին. աբորտների սահմանափակում, բազմազավակ ընտանիքների խրախուսում, ֆրանսիական մշակույթի պահպանում

- հատուկ պաշտպանական քաղաքականության իրականացում ֆրանսիական արտադրողների համար, փոքր և միջին բիզնեսին աջակցություն՝ հարկերի կրճատման միջոցով

-սահմանադրական բարեփոխումներ՝ նախագահական պաշտոնավարման ժամկետը սահմանափակելու (7 տարով ոչ ավելի, քան 1 ընտրություն), հանրաքվեների պրակտիկայի ընդլայնում, Ֆրանսիայի անդրծովյան տարածքների կարգավիճակի փոփոխություն, ընտրական համակարգը՝ մեծամասնականից համամասնականի փոփոխություն

-ազգային օրենսդրության գերակայության վերականգնում՝ եվրոպական օրենսդրության նկատմամբ, Եվրամիության հետ պայմանագրերի վերանայում և ՆԱՏՕ-ից դուրս գալ

- գլոբալիզացիայի, եվրաինտեգրման գործընթացներին հակադրում, Եվրամիության և միջազգային կազմակերպություններից երկրի անկախության ավելի մեծ աստիճանի բարձրացում

-պետության դերի մեծացում առողջապահության, կրթության, տրանսպորտի, բանկային և էներգետիկայի ոլորտներում

-դեմ լինել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը

-սոցիալական օգնություն և ընտանեկան նպաստ տրամադրել միայն Ֆրանսիայի քաղաքացիներին

-Օտարերկրացիների համար RMI կենսապահովման նվազագույնի և AME պետական ​​բժշկական օգնության վերացում և մեծացնել այդ օգնությունները Ֆրանսիայի քաղաքացիների համար:

Եթե մենք համեմատենք այս ծրագրային դրույթները Հայաստանում գործող կուսակցական ծրագրերի հետ, ապա այն չի տարբերվի մեր երկրում գործող ազգային-դեմոկրատական արժեքների հիման վրա կազմակերպությունների ծրագրերից:

Իսկ դա նշանակում է, որ համաեվրոպական թրենդը անխուսափելիորեն գալու է նաև Հայաստան: Անցած տարվա Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստանի» ծրագրային դրույթները իրենց բովանդակությամբ, գրեթե չեն տարբերվում վերը նշված մոտեցումներից: Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» հիմնադրվել է ընդամենը մեկ տարի առաջ և ընտրություններում արձանագրել էր ավելի քան 15 տոկոսանոց արդյունք: Դա հուշում է մեկ բան, որ համաշխարհային տենդենցների ազդեցությունը չի շրջանցում նաև Հայաստանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը