Ցիտում եք ադրբեջանական թիվ մեկ լոբբիստ Կորոչենկոյին, որովհետև իր ու ձեր շահերը համընկնում են․ Խաչատրյանը՝ իշխանությանը (տեսանյութ)
«2022 թվականի հուլիսին թյուրքալեզու երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների 24-րդ նիստի ժամանակ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը խոստովանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների գործողությունները վճռականապես կանխվելու են»։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան։
«Քանի որ Ադրբեջանը վտանգ է զգում Հայաստանի ընդդիմությունից, ակնհայտ է, որ նրանք պետք է պայքար սկսեն հայ ընդդիմադիրների դեմ։ Մեր դեմ պայքարի ձևերից են զրպարտանքը, սև քարոզչությունը, վարկաբեկման նողկալի փորձերը, այնպես, որ Իգոր Կորոչենկոյի հայտարարությունները պետք է դիտարկել հենց այդ խորապատկերի վրա։
Ցանկացած մարդ, ով հետևում է տարածաշրջանային քաղաքականությանը, գիտի, որ Կորոչենկոն ադրբեջանական թիվ մեկ լոբբիստն է Ռուսաստանում։ Դուք ցիտում եք ադրբեջանական թիվ մեկ լոբբիստին։ Իսկ ինչու եք ցիտում Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամիներից մեկին, որովհետև ինքը Բագրատ Սրբազանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին վիրավորանքներ է շարել։
Ձեզ համար կարևոր չէ, որ Կորոչենկոն իր ողջ կյանքը վայրահաչել Հայաստանի վրա, դուք իրեն հղում եք անում, որովհետև իր ու ձեր շահերը համընկնում եք»,-դիմելով Վահագն Ալեքսանյանին՝ ասաց Խաչատրյանը։

Աղբյուրը` yerkir.am