Այսօր՝ հունիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։
Shamshyan.com-ի հաղրդմամբ ժամը 23։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շինարարների փողոցում հնչել են կրակոցներ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, առջևի դիմապակու և կողային հատվածներում կրակոցի բազմաթիվ հետքերով և մեջը արնանման հետքեր։ Նշված «Toyota»-ն բախվել է նաև «Opel» մակնիշի ավտոմեքենայի, Opel»-ն էլ բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի, «Toyota»-ն էլ բախվել է մեկ 1 այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենային։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով կա վիրավոր։ Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Էդգար Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում է նաև փորաձքրեագետը։ Մինչ դեպքի վայրում իրավապահները աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ ստացվում, վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Չերեմուշկայում հայտնի քրեական հեղինակություն «Ֆազն» է։
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Աջափնյակում. կա զոհ