Քաղաքական

12.06.2024 12:15


«Ինչո՞ւ եք գողանում մեքենաները». պարեկները փորձում են տարհանել Բաղրամյան պողոտայի փակ հատվածում կայանված մեքենաները

«Ինչո՞ւ եք գողանում  մեքենաները». պարեկները փորձում են տարհանել Բաղրամյան պողոտայի փակ հատվածում կայանված մեքենաները

Բաղրամյան պողոտա է բերվել Հատուկ տարհանման ծառայության ավտոմեքենա՝ կայանված մեքենաները տարհանելու համար։ Պարեկները պահանջում են, որ մեքենաները կայանեն պարեկային մեքենաներից այն կողմ։ Նրանք պարզաբանում են, որ այդ հատվածում կարող են հավաքվել ցուցարարներ և տեղաշարժի խնդիր կառաջանա։

«Ինչու չե՞ք նախապես հայտարարում, ինչո՞ւ եք գողանում մեքենան»,-հարցրեց պահեստազորի գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանը, ում մեքենան նույնպես ուզում էին տարհանել։ Շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան նույնպես ուզում էին տարհանել։

«Մեքենան չեն գողանում, իջեցնում ենք այն կողմ»,-ասաց պարեկներից մեկը։

***

ՀՀ ոստիկանությունը փշալարեր և հատուկ տեխնիկա է բերում ԱԺ շենքի մոտ:

Բացի այդ, ոստիկանական նոր ուժեր են բերվում:

Հիշեցնենք, որ այս պահին խորհրդարանի շենքում է Նիկոլ Փաշինյանը: Նա մասնակցում է 2023-ի բյուջեի կատարողականի քննարկմանը, իսկ երեկոյան տեղի է ունենալու Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը:

Իր հերիթն Բագրատ Սրբազանը նախօրեին կոչ էր արել քաղաքացիներին այսօր ժամը 15-ին հավաքվել Բաղրամյան պողոտայում, քանի որ շատ կարևոր անելիք ունեն:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը