Քաղաքական

12.06.2024 12:42


ԱՄՆ դեսպանը՝ Նիկոլ Փաշինյանի պահապան հրեշտա՞կն է (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանը՝ Նիկոլ Փաշինյանի պահապան հրեշտա՞կն է (տեսանյութ)

(ՀՀ-ում նույնիսկ իշխանափոխության փորձը աշխարհաքաղաքական մարտահրավեր է Արեւմուտքի համար)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցում Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստին։ Հիշու՞մ եք, թե ինչպես էր նա ջերմորեն շփվում Ղուկասյանի կնոջ հետ հենց դատարանում։ Անգամ այն ժամանակ՝ 2018 թվականի մայիսին, Հայաստանում շատերը պետք է հասկանային, որ ԵՄ-ն և Արևմուտքը շատ յուրօրինակ պատկերացում ունեն այնպիսի հասկացության մասին, ինչպիսին ինքնիշխանությունն է։

Սվիտելսկին յուրօրինակ պահապան հրեշտակ էր ոչ միայն Ղուկասյանի, այլեւ բոլոր այն ակտիվ քաղաքական ու հասարակական գործիչների համար, ովքեր քաղաքական ենթատեքստով քրեական գործերի մեջ էին ներգրավվել թե՛ 2018-ից առաջ, թե՛ իշխանափոխությունից հետո։

Շատերը, ովքեր 2018-ին անկեղծորեն հավատում էին Նիկոլ Փաշինյանին, ով, ի թիվս այլնի, խոստանում էր «ջղաձիք քայլեր» չանել արտաքին քաղաքականության ասպարեզում, պետք է նկատեին, որ 2024 թվականին նա ինքը հայտնվել է մի իրավիճակում, երբ իրեն պետք է սեփական պահապան հրեշտակ։

Ու Փաշինյանի համար այդպիսի պահապան հրեշտակ դարձավ Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Քուին։ Այս համատեքստում Ձեր ուշադրությունը հրավիրենք 2 իրադարձության վրա.

1. Մայիսի 29-ին, այն օրը, երբ Բագրատ Գալստանյանը բողոքի ակցիա անցկացրեց Հայաստանի ՆԳՆ շենքի դիմաց՝ կոչ անելով նախարար Վահե Ղազարյանին պատասխան տալ նախօրեին Սարդարապատում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ տեղի ունեցած ամոթալի դեպքի համար, ԱՄՆ դեսպանն այցելեց ՆԳՆ շենք և ներկա գտնվեց ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ Ներքին գործերի նախարարութան Ոստիկանության միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրմանը։

2. Հունիսի 10-ին, երբ Բագրատ Գալստանյանը և քաղաքացիները Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով ԱԺ նիստ անցկացնել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուին այցելեց ԱԺ՝ հունիսի 11-ին կայանալիք ԱՄՆ-ՀՀ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստից և փոխպետքարտուղար Օ’Բրայենի այցից առաջ հանդիպեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդումը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ օրենսդիր մարմինների միջև:

2021 թվականի փետրվարին, Փաշինյանի հրաժարականի մասին ՀՀ գլխավոր շտաբի պահանջի ֆոնին, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարեց, որ Զինված ուժերը չպետք է միջամտեն ներքաղաքական կյանքին, ինչպես նաև հայտարարեց, որ Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանում ժողովրդավարությանը։ Մի կողմ թողնենք այն, որ ավտորիտարիզմի ձգտող Փաշինյանի ռեժիմը Պետդեպարտամենտը համարում է «ժողովրդավարական» և նկատենք, որ 2021 թվականին, պաշտոնական Անկարայի ներկայացուցիչներից բացի, Փաշինյանին բացահայտ աջակցություն ցույց տվեց Վաշինգտոնը։

Եվ հիմա, քաղաքական տուրբուլենտության պահին, ԱՄՆ դեսպանատունը, այսինքն՝ պաշտոնական Վաշինգտոնը, քաղաքական բացահայտ ժեստերով աջակցում է Փաշինյանի կառավարությանը։ Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դ.Օ’Բրայենի այցը, ով քաղաքական պոպուլիզմի էքստազի մեջ գնաց այնքան հեռու, որ Հայաստանին առաջարկեց ռազմավարական դաշնակցություն՝ լավ իմանալով, որ Միացյալ Նահանգները երբեք չի գնա այս քայլին:

Ի դեպ, մի նրբերանգ. Վրաստան այցելած մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ հանդիպում են ոչ միայն պետական պաշտոնյաների, իշխանավորների հետ (չնայած Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է շփվել Օ՛Բրայենի հետ), այլ նաև ընդդիմության հետ, նույնիսկ մասնակցում են ընդդիմության երթերին։ Հայաստանում այցով գտնվող Օ՛Բրայենը կցանկանար հանդիպել Հայաստանի ընդդիմության հետ և հայտարարել, որ այն, ինչ կատարվում է երկրի ներսում, ինքնիշխան պետության ներքին խնդիրն է։

Մտածե՛ք այդ մասին…»։

Այս խորագրի վերջին նյութերը