Քաղաքական

12.06.2024 20:16


Ոստիկանությունն անցել էր հատուկ միջոցների․ կիրառվել են լուսաձայնային նռնակներ (տեսանյութ)

Ոստիկանությունն անցել էր հատուկ միջոցների․ կիրառվել են լուսաձայնային նռնակներ (տեսանյութ)

Ոստիկանությունն Ազգային ժողովի բակում անցավ հատուկ միջոցներ կիրառելու։ Այժմ ցուցարարների ուղղությամբ ոստիկանները կիրառում են լուսաձայնայն նռնակներ։ Ազգային ժողովի բակում այս պահին իրավիճակը գերլարված է։

Ինչպես NEWS.am-ի թղթակիցն է հաղորդում դեպքի վայրից, հատուկ միջոցների կիրառման հետևանքով կան տուժածներ։ Մեր թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես են մի երիտասարդի արյունոտված վիճակում տեղափոխում դեպքի վայրից։

***

Ոստիկանները շարունակում են խուլիգանական վարք դրսևորել և շշեր շպրտել մարդկանց ուղղությամբ։ Նրանք նաև խոչընդոտում են ընդդիմադիր պատգամավորների մուտքը ԱԺ շենք։

***

Իրավիճակը Բաղրամյան պողոտայում շարունակում է խիստ լարված մնալ: Ոստիկանները խուլիգանի վարք են դրսևորում:

***

Ոստիկանության բարձրաստիճան սպաները անձամբ են խփում մարդկանց։

***

Նռնակները պայթեցնում են մարդկանց մեջ:

***

Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողությունների հետևանքով վնասվածք ստացած արցախցիներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ վնասվածք են ստացել նաև կանայք:

Նրա խոսքով, կանանցից մեկը գլխի շրջանում է վնասվածք ստացել, այս պահին էլ հիվանդանոցում են գտնվում:

Այս խորագրի վերջին նյութերը