Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունքներ տվեց ոստիկանության վերաբերյալ, որը պիտի ստանա միջազգային գնահատական
Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը անսպասելիորեն մի շարք ինքնախոստովանական ցուցմունքներով է հանդես եկել, որոնք ամբողջովին ոչ լեգիտիմ ենէ դարձնում ոչ միայն իրեն՝ որպես Հայաստանում իշխանավարող գործիչ, այլև լուրջ վտանգի տակ են դնում ամբողջ իշխանության քաղաքական լեգիտիմությունը:
Սկսենք նրա այն տեսակետից, թե ոստիկանությունը միշտ օրինապաշտ գործողություններ է կատարել, թե 2018-ին, թե հիմա, այդ իսկ պատճառով նա իմաստ չի տեսնում քննել այդ կառույցի գործնեությունը իրավական առումով:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ամբողջովին հակաիրավական բնույթ ունի, և այն պիտի քննվի, և միջազգային կառույցների կողմից գնահատականի ենթարկվի: Այս առումով Հայաստանի բոլոր քաղաքական և հասարակական կառույցները պիտի դիմեն միջազգային հանրությանը այդպիսի գնահատական ստանալու համար:
Փաշինյանի երեկվա արտահայտությունները ամբողջովին ցույց տվեցին նրա իրական պատկերացումները ժողովրդավարական և համամարդկային արժեքների մասին:
Նրա այս ձևակերպումները վերջնականապես կազմաքանդում են իր իշխանության լեգիտիմության հիմքը, քանի որ նույնիսկ ազատ ընտրության պարագայում ընտրված գործիչը այս պատկերացումներով պիտի տեղ չունենա 21-րդ դարում ոչ միայն պետական , այլև քաղաքական դաշտում:
Սա նույն է, որ Հիտլերը հայտարարի, որ իրավունք ունի ազատորեն զբաղվել քաղաքականությամբ, օգտվելով դեմոկրատիայի բոլոր խաղի կանոններից:
Հայտնի է, որ ժամանակակից աշխարում այդ մոտեցումը վաղուց մերժվել է և այդպիսի գործիչներին լեգիտիմ կարգով թույլ չեն տալիս զբաղվել քաղաքականությամբ:
Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, ներառյալ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պիտի համատեղ որոշեն, թե ինչպես պիտի վերականգվի երկրում քաղաքական կայունությունը, սակայն առաջին պայմանը պիտի լինի վարչապետի փոփոխությունը այլ ՔՊ-ականով, որից հետո պիտի քննարկվի արտահերթ ընտրությունների անցկացման խնդիրը, որպեսզի երկրում կրկին վերականգվի իշխանության լեգիտիմությունը:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am