Լրահոս

13.06.2024 16:24


Երևանում «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք

Երևանում «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք

Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում «Land Rover Sport» մակնիշի ավտոմեքենան Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Նորաշեն-Հարավ-արևմտյան թաղամաս ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետոիտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը