Ուկրաինային նվիրված փաստաթղթի տակ հրաժարվեց ստորագրել Հայաստանը, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չմասնակցեց. ի՞նչ է դա նշանակում
Ինչպես հայտնի է, շվեյցարական Բուրգենստոկ հանգստավայրում տեղի է ունեցել երկօրյա գագաթնաժողով, որը նախաձեռնել էր Ուկրաինան՝ քննարկելու նրա «խաղաղության բանաձեւը»։ Համաժողովին մասնակցեցին 91 պատվիրակություններ, բայց ոչ բոլորն են համաձայնել ստորագրել վերջնական փաստաթուղթը. այն աջակցվել է 80 երկրների և չորս միջազգային կազմակերպությունների կողմից:
Մերժել են վերջնական փաստաթուղթը ստորագրել 12 երկիր, այդ թվում՝
BRICS-ի չորս անդամներ՝ Բրազիլիա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա և ԱՄԷ:
Բացի այդ փաստաթուղթի տակ իրենց ստորագրությունները չեն դրել նաև 8 երկիր. Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Թաիլանդը, Ինդոնեզիան, Լիբիան, Հայաստանը, Բահրեյնը և Վատիկանը։
Մեր տարածաշրջանից Վրաստանը մասնակցել է և դրել է իր ստորագրությունը այդ փաստաթղթի տակ: Բացի այդ, փաստացի Ռուսաստանի դեմ այդ փաստաթղթի տակ ստորագրել են Հունգարիան, Թուրքիան և Սերբիան, որոնք մերժում էին միակողմանի որոշումները, բայց որոշեցին «արևմտյան համերաշխության» դեմ չգնալ, մանավանդ, որ բացի բարոյական գործոնից այստեղ ոչ մի այլ առարկայական գործոն չկար:
Վրաստանը նույնպես իր համաձայնությունը տվեց, որպեսզի չմեղադրվի «ռուսական տիրույթում» հայտնվելու մեջ:
Չինաստաննընդհանրապես չմասնակցեց այդ համաժողովին, ցույց տալով, որ իր համար Մոսկվայի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան նման միջոցառումներին մասնակցելը:
Ինչպեսև ենթադրվում էր, այսպես կոչված «գլոբալ Հարավի» երկրները թեև մասնակցեցին, բայց չստորագրեցին այդ հակառուսական փաստաթղթի տակ: Իսկ օրինակ Պակիստանն ընդհանրապես չմասնակցեց, ի համերաշխություն Մոսկվայի, դրանով ցույց տալով, որ Իսլամաբադը ուզում է Մոսկվային ավելի մոտ լինել, քան Դելին, և Մոսկվան, հավանաբար, դա կգնահատի:
Ինչ վերաբերվում է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներին, ապա Փաշինյանը որոշեց, որ երկիրը պտի մասնակցի այդ համաժողովին, փորձելով դուր գալ իր արևմտյան տերերին, բայց չստորագրել այդ փաստաթղթի տակ, որպեսզի չմեղադրվի բացահայտ հակառուսական քայլերի մեջ:
Իսկ օրինակ, Ադրբեջանը ընդհանրապես չմասնակցեց այդ միջոցառմանը, ցույց տալով Մոսկվային, որ ինքը ուզում է Ռուսաստանին ավելի մոտ լինել, քան՝ Հայաստանը:
Անշուշտ, դիվանագիտական տեսանկյունից, Ալիևը արդեն որերորդ անգամ դիրքային առավելություն է ստանում Փաշինյանի համեմատ: Եվ դա այն դեպքում, որ Ադրբեջաննն, ի տարբերություն Հայաստանի, ունի լրացուցիչ գործոն. Թուրքիան, որի արդյունքում Բաքուն իրեն կարող է ավելի ինքնուրույն դրսևորել, քան՝ Հայաստանը:
Սակայն այս ճակատագրական ժամանակ Ալիևը որոշեց դա չանել, քանի որ հորիզոնում երևում է իր համար, ավելի մեծ օգուտ, շահել Փաշինյանի սպասվելիք հերթական հակապետական գործողությունից, որը պիտի տեղի ունենա այս տարի, մինչև նոյեմբեր ամիս:
Ուկրաինային նվիրված փաստաթղթի տակ հրաժարվեց ստորագրել Հայաստանը, իսկ Ադրբեջանն ընդհանրապես չմասնակցեց. ի՞նչ է դա նշանակում
Ինչպես հայտնի է, շվեյցարական Բուրգենստոկ հանգստավայրում տեղի է ունեցել երկօրյա գագաթնաժողով, որը նախաձեռնել էր Ուկրաինան՝ քննարկելու նրա «խաղաղության բանաձեւը»։ Համաժողովին մասնակցեցին 91 պատվիրակություններ, բայց ոչ բոլորն են համաձայնել ստորագրել վերջնական փաստաթուղթը. այն աջակցվել է 80 երկրների և չորս միջազգային կազմակերպությունների կողմից:
Մերժել են վերջնական փաստաթուղթը ստորագրել 12 երկիր, այդ թվում՝
BRICS-ի չորս անդամներ՝ Բրազիլիա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա և ԱՄԷ:
Բացի այդ փաստաթուղթի տակ իրենց ստորագրությունները չեն դրել նաև 8 երկիր. Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Թաիլանդը, Ինդոնեզիան, Լիբիան, Հայաստանը, Բահրեյնը և Վատիկանը։
Մեր տարածաշրջանից Վրաստանը մասնակցել է և դրել է իր ստորագրությունը այդ փաստաթղթի տակ: Բացի այդ, փաստացի Ռուսաստանի դեմ այդ փաստաթղթի տակ ստորագրել են Հունգարիան, Թուրքիան և Սերբիան, որոնք մերժում էին միակողմանի որոշումները, բայց որոշեցին «արևմտյան համերաշխության» դեմ չգնալ, մանավանդ, որ բացի բարոյական գործոնից այստեղ ոչ մի այլ առարկայական գործոն չկար:
Վրաստանը նույնպես իր համաձայնությունը տվեց, որպեսզի չմեղադրվի «ռուսական տիրույթում» հայտնվելու մեջ:
Չինաստանն ընդհանրապես չմասնակցեց այդ համաժողովին, ցույց տալով, որ իր համար Մոսկվայի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան նման միջոցառումներին մասնակցելը:
Ինչպեսև ենթադրվում էր, այսպես կոչված «գլոբալ Հարավի» երկրները թեև մասնակցեցին, բայց չստորագրեցին այդ հակառուսական փաստաթղթի տակ: Իսկ օրինակ Պակիստանն ընդհանրապես չմասնակցեց, ի համերաշխություն Մոսկվայի, դրանով ցույց տալով, որ Իսլամաբադը ուզում է Մոսկվային ավելի մոտ լինել, քան Դելին, և Մոսկվան, հավանաբար, դա կգնահատի:
Ինչ վերաբերվում է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումներին, ապա Փաշինյանը որոշեց, որ երկիրը պտի մասնակցի այդ համաժողովին, փորձելով դուր գալ իր արևմտյան տերերին, բայց չստորագրել այդ փաստաթղթի տակ, որպեսզի չմեղադրվի բացահայտ հակառուսական քայլերի մեջ:
Իսկ օրինակ, Ադրբեջանը ընդհանրապես չմասնակցեց այդ միջոցառմանը, ցույց տալով Մոսկվային, որ ինքը ուզում է Ռուսաստանին ավելի մոտ լինել, քան՝ Հայաստանը:
Անշուշտ, դիվանագիտական տեսանկյունից, Ալիևը արդեն որերորդ անգամ դիրքային առավելություն է ստանում Փաշինյանի համեմատ: Եվ դա այն դեպքում, որ Ադրբեջաննն, ի տարբերություն Հայաստանի, ունի լրացուցիչ գործոն. Թուրքիան, որի արդյունքում Բաքուն իրեն կարող է ավելի ինքնուրույն դրսևորել, քան՝ Հայաստանը:
Սակայն այս ճակատագրական ժամանակ Ալիևը որոշեց դա չանել, քանի որ հորիզոնում երևում է իր համար, ավելի մեծ օգուտ, շահել Փաշինյանի սպասվելիք հերթական հակապետական գործողությունից, որը պիտի տեղի ունենա այս տարի, մինչև նոյեմբեր ամիս:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am