Իրանը և Ռուսաստանը շահագրգռված են Անդրկովկասում կայունության և անվտանգության պահպանմամբ. Խայալ Մուազին (տեսանյութ)
Իրանցի լրագրող Խայալ Մուազինը Alpha News-ին մեկնաբանել է այն լուրերը, որ Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները դեմ են Անդրկովկասի գործերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտությանը։
Նրա կարծիքով՝ Իրանն ու Ռուսաստանը նման մոտեցումներ ունեն Կովկասում համագործակցության հարցում։
«Ես կարծում եմ, որ Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը տարածաշրջանային քաղաքականության մեջ, հատկապես Կովկասի հարցում, արտացոլում է նրանց փոխադարձ շահերն ու նմանատիպ մոտեցումները։ Երկու պետություններն էլ շահագրգռված են տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմամբ, ինչը համապատասխանում է նրանց ռազմավարական և տնտեսական նպատակներին:
Նրանց փոխգործակցության հիմնական ասպեկտը ներառում է անդրկովկասյան պետությունների կայունությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելը, որպեսզի խանգարեն ապակայունացմանն ու արտաքին միջամտություններին»,-ասել է Մուազինը։
Նրա խոսքով՝ Արևմուտքի ազդեցությանը հակազդելն ուղղված է Անդրկովկասում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայության նվազեցմանը, ինչը համարվում է սպառնալիք նրանց ազգային շահերին։
«Այսպիսով, Իրանն ու Ռուսաստանը համակարգված են գործում Անդրկովկասում՝ ձգտելով հասնել կայունության և պայմաններ ստեղծել երկարաժամկետ համագործակցության համար»,-եզրափակել է Մուազինը։