Աշխարհ

19.06.2024 11:49


Ջասթին Թիմբերլեյքին ձերբակալել են Նյու Յորքում՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար

Ջասթին Թիմբերլեյքին ձերբակալել են Նյու Յորքում՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար

Ջասթին Թիմբերլեյքը ձերբակալվել է Նյու Յորքում՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար։ Երգչին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, ասվում է Սաֆոլք շրջանի դատախազության հայտարարության մեջ:

Թիմբերլեյքը ձերբակալվել է Հեմփթոնսի Սագ Հարբորում՝ Լոնգ Այլենդի հայտնի վայրում: Պաշտոնական մեղադրանքի առաջադրվելուց հետո նա ազատ է արձակվել առանց գրավի։

Իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել են TMZ-ին, որ ոստիկանները երգչին կանգնեցրել են այն բանից հետո, երբ նա քշել է կանգառի նշանի կողքով:

Թիմբերլեյքը սթափության թեստ է անցել, և նրան խնդրել են ալկոտալիզատորի թեստ անցնել, որից նա հրաժարվել է։ Հրատարակությունը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել մի քանի ընկերներ և փորձել են համոզել սպաներին, որ զիջեն արտիստին, սակայն նրան ձեռնաշղթաներ են հագցրել և ձերբակալել։

Աղբյուրը DailyMail.com-ին հայտնել է, որ «Ջասթինը ընկերների հետ ընթրել էր ռեստորանում, որի մոտ ոստիկանական մեքենաներ են եղել։ «Նրանք փնտրում են մարդկանց, ովքեր հեռանում են կեսգիշերից հետո և ովքեր կարող են հարբած լինել։ Ջասթինը հեռացել է ժամը 12:30-ին, և նրան անմիջապես կանգնեցրել են։ Ոչ ոք չի տուժել, և դեպքի վայրում դրամա չի եղել»։

Թիմբերլեյքին մեղադրանք է առաջադրվել ալկոհոլի ազդեցության տակ վարելու, ինչպես նաև կանգառի նշանը շրջանցելու և անվտանգության գոտին չկապելու համար: Նա դատարան կներկայանա հուլիսի 26-ին։

Նյու Յորք նահանգում Թիմբերլեյքին վարորդական իրավունքից զրկել են՝ շնչառական անալիզատորից հրաժարվելու պատճառով։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը