Քաղաքական

19.06.2024 20:45


Միրզոյանը չի մասնակցի Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին

Միրզոյանը չի մասնակցի Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Նշենք, որ Ղազախստանի նախագահությամբ անցկացվելիք նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկելու են միջազգային զարգացումները, տարածաշրջանային իրավիճակը, արտաքին քաղաքականության ոլորտում համակարգման ամրապնդման մեխանիզմները և այլն։

Ակնկալվում է, որ խորհուրդը հավանության կարժանացնի մի շարք որոշումների նախագծեր, որոնք հաստատման կներկայացվեն այս տարվա նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը