Քաղաքական

20.06.2024 07:00


Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1 տարում ավելացել է շուրջ 3,5 մլն դրամով

Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1 տարում ավելացել է շուրջ 3,5 մլն դրամով

Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1 տարում ավելացել է շուրջ 3,5 մլն դրամով։

Այս մասին տեղեկանում ենք նրա հայտարարագրերից, որը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Տարվա ընթացքում Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է 17 մլն 944 հազար դրամ, իսկ նախորդ տարի նա ստացել էր 14 մլն 406 հազար դրամ։

Բացի այդ, Սիմոնյանը Վոլոդյա Հովհաննիսյանից ստացել է 240 հազար դրամ, Գեղամ Սիմոնյանից` 814 հազար դրամ, լրագրող Անի Գևորգյանից` 240 հազար դրամ։ Ալեն Սիմոնյանը վերը նշված անձանց դատի էր տվել վիրավորանքի և զրպարտության համար։ Անի Գևորգյանը լրագրող է, Գեղամ Սիմոնյանը operative.am կայքի ներկայացուցիչը, իսկ Վոլոդյա Հովհաննիսյանը պահեստազորի սպա է, որին Ալեն Սիմոնյանը դատի էր տվել «Հայելի» մամուլի ակումբի եթերում արված հայտարարությունների համար։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թվականի վերջի դրությամբ 3 վարկ ունի, որի մայր գումարի մնացորդների գումարը կազմել է շուրջ 63,7 մլն դրամ։

Վարկերից 2-ը նա վերցրել է բնակարան գնելու համար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը