Աշխարհ

20.06.2024 08:49


Բրիտանացի բնապահպանները ներկի փոշի են ցողել Սթոունհենջի քարերի վրա

Բրիտանացի բնապահպանները ներկի փոշի են ցողել Սթոունհենջի քարերի վրա

Անգլիական Ուիլթշիր կոմսության ոստիկանությունը ձերբակալել է Just Stop Oil բնապահպանական շարժման երկու ակտիվիստներին, որոնք նարնջագույն ներկի փոշի են ցողել Սթոունհենջում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է կոմսության ոստիկանության կայքում:

Հաղորդագրության համաձայն, հունիսի 19-ին օրինախախտները կրակմարիչների միջոցով ներկի փոշի են ցողել պատմական հուշարձանի վրա։ Բնապահպաններից մեկը գործողությանը խանգարելու փորձ կատարած ներկաներին հայտնել է, որ կրակմարիչներում եղել է եգիպտացորենի օսլա, որը առանց դժվարության կմաքրվի առաջին իսկ անձրևի ժամանակ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հնագույն հուշարձանը վնասելու կասկածանքով բերման են ենթարկել նշված անձանց: Սթոունհենջի տնօրինությունը նշել է, որ հուշարձանին վնաս պատճառելը քրեական իրավախախտում է:

Just Stop Oil-ի ակտիվիստներն արդեն մի քանի տարի իրականացնում են նման գործողություններ՝ պահանջելով դադարեցնել նավթի և գազի արդյունահանումը։

Այս խորագրի վերջին նյութերը