Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահացել է դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջի միջոցով հայտնել է ամերիկաբնակ հեռուստահաղորդավարուհի Նունե Ավետիսյանը:
«Կյանքից հեռացավ հայ թատրոնի թագուհին։ Անկրկնելի, մեծ դերասանուհին… Մեր չքնաղ Վիոլետա Գևորգյանը, մեր աննման գեղեցկուհին։ Հայոց թատրոնը որբացավ նրա կորստով։ Լռեց բալի շուրթերով մեր հրաշքը»,-գրել է նա:
Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն: Վիոլետա Գևորգյանը ստեղծագործական գործունեությունը սկսել է 24 տարեկանում։ Շուրջ 20 դեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։ 1980 թվականին առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ խաղացել է շուրջ 700 անգամ:
1991 թվականին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Խաղացել է Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ քաղցր տղան» ներկայացման մեջ՝ նվիրված Ղափլանյանի վաղամեռիկ որդուն: