Աշխարհ

20.06.2024 16:03


Տորնադոյի վտանգ կա. Մոսկվայի բնակիչներին խնդրել են այսօր զերծ մնալ փողոցում գտնվելուց (տեսանյութ)

Տորնադոյի վտանգ կա. Մոսկվայի բնակիչներին խնդրել են այսօր զերծ մնալ փողոցում գտնվելուց (տեսանյութ)

Հիդրոմետկենտրոնը Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարել ամպրոպի, հորդառատ անձրևի և վայրկյանում մինչև 23 մետր արագությամբ քամու պատճառով:

Մոսկվայի բնակիչներին և հյուրերին խնդրել են այսօր զերծ մնալ փողոցում գտնվելուց` ուժեղ տեղումների և քամու պատճառով, ասվում է քաղաքային տնտեսության համալիրի Telegram ալիքում:

«Քաղաքի առանձին շրջաններում հորդառատ անձրև է տեղում։ Արձանագրվում են քամու հզոր պոռթկումներ։ Քաղաքացիներին խնդրում ենք զերծ մնալ վատ եղանակին փողոցում գտնվելուց»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Օդերևութաբանները նախազգուշացնում են տորնադոների առաջացման հավանականության մասին։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը