Ամերիկուհին պատահաբար 3,99 դոլարով մայաների 2000-ամյա ծիսական աճյունասափոր է գնել
Ամերիկուհի Աննա Լի Դոզյերի՝ օգտագործված իրեր գնելու կարողությունն իր պտուղներն է տվել, գրում է բրիտանական The Independent պարբերականը։
2019-ին նա այցելել է Մերիլենդում գտնվող խնայողությունների խանութ և 3,99 դոլարի դիմաց «ծաղկաման» է գնել:
«Ես տեսա այս ծաղկամանը և ենթադրեցի, որ դա զբոսաշրջիկների համար նախատեսված ինչ-որ վերարտադրություն է»,-ասել է Դոզյեն The Independent-ին: «Դա իսկապես հին էր թվում, բայց ես կարծում էի, որ դա 20 կամ 30 տարի առաջվա վերարտադրություն է»:
Ծաղկամանը բաց դարակի վրա տեսնելուց և գնելուց հինգ տարի անց Դոզիերն այն պահում էր տանը՝ առանց դրա մասին մտածելու, մինչև հունվարին էքսկուրսիայի է մեկնել Մեքսիկայի մարդաբանության թանգարան։
Դոզյերը պատմում է, որ այնտեղ տեսել է ծաղկամաններ, որոնք իրեն հիշեցրել են իր գտածոյի մասին, և նա աշխատակիցներին հարցրել է, թե ինչ անի, եթե պարզվի, որ իր մոտինը արտեֆակտ է: Թանգարանի աշխատակիցները նրան խորհուրդ են տվել դիմել ԱՄՆ դեսպանատուն:
Դոզյեն կապվել է դեսպանատան հետ, որի աշխատակիցները խնդրել են նրան ծաղկամանի մանրամասն լուսանկարներ ուղարկել: Մեկ ամիս անց Դոզյեն իմացել, որ դա մայաների ցեղին պատկանող ծիսական աճյունասափոր է՝ թվագրված 200-800 թվականների։
Իմանալով, որ ինքը անգին հնագույն արտեֆակտ է փրկել՝ Դոզյեն կապվել է Մեքսիկայի մշակութային ինստիտուտի հետ, որտեղ ավելի ուշ տեղի է ունեցել աճյունասափորը վերադարձնելու արարողությունը:
Այժմ աճյունասափորը կուղղարկվի Մեքսիկայի մարդաբանության թանգարան՝ հետազոտության համար:

Աղբյուրը՝ news.am